19.06.2017 16:31

Ոստիկանություն. Լոնդոնի բազմահարկում հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի

Ոստիկանություն. Լոնդոնի բազմահարկում հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի

Լոնդոնի ոստիկանության կարծիքով՝ Գրենֆել-թաուերում բազմահարկ շենքի հրդեհի արդյունքում զոհվել է առնվազն 79 մարդ: Խոսքը վերաբերում է թե՛ այն մարդկանց, որոնց մարմինները հայտնաբերվել են, և թե՛ նրանց, ում դեռ չեն գտել:

Ոստիկանությունում նշել են, որ վերջին ժամանակները հաջողվել է հայտնաբերել ևս հինգ մարդու դիակ, որոնք անհայտ կորած են համարվել:

Հետաքննիչները համոզված են, որ զոհերի տվյալները դեռ կփոխվեն, բոյց ոչ էականորեն: Նրանց խոսքով՝ այրված շենքից մարմիններ դուրս բերելու գործողությունը դժվար թե  հաջողվի ավարտել մի քանի շաբաթից ավելի շուտ:

Գրենֆել-թաուերի 24 հարկանի շենքում հրդեհ էր բռնկվել անցած չորեքշաբթի: Իշխանության տվյալներով՝ շենքում կարող էր լինել մինչև 600 բնակիչ:

Փոխանցում է BBC-ն: