19.06.2017 16:50

Ռուսաստանն սպառնում է «օդային թիրախ» համարել Սիրիայի երկնքում թռչող ամերիկյան ինքնաթիռները

Ռուսաստանն սպառնում է «օդային թիրախ» համարել Սիրիայի երկնքում թռչող ամերիկյան ինքնաթիռները

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը Սիրիայի երկնքում միջադեպերի կանխարգելման հուշագրի շրջանակներում՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի գլխավորած դաշինքի ուժերը խոցել են սիրիական կործանիչը:

Գերատեսչությունում նաև սպառնացել են, որ այժմ ցանկացած թռչող օբյեկտ, այդ թվում՝ միջազգային կոալիցիայի  այն օդանավերը և անօդաչու սարքերը, որոնք կհայտնաբերվեն Եփրատ գետից արևմուտք, կհամարվեն օդային թիրախներ:

ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև Սիրիայում ԱՄՆ-ի գործողություններն անվանել է ռազմական ագրեսիա:

Մեկ օր առաջ Սիրիայի կառավարությունը հաղորդել է, որ միջազգային կոալիցիայի ուժերը խոցել են սիրիական ռազմաօդային ուժերի ռազմական օդանավ: Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ռաքքա նահանգում՝ Էս-Սաուրա քաղաքից ոչ հեռու:

Փոխանցում է BBC-ն: