19.06.2017 17:30

Սթոլթենբերգ. ՆԱՏՕ-ն մտադիր չէ ընդլայնել քանակակազմը Մերձբալթիկայում և Լեհաստանում

Սթոլթենբերգ. ՆԱՏՕ-ն մտադիր չէ ընդլայնել քանակակազմը Մերձբալթիկայում և Լեհաստանում

ՆԱՏՕ-ն չի նախատեսում ընդլայնել իր զինծառայողների քանակակազմը Մերձբալթյան երկրներում և Լեհաստանում, հայտարարել է դաշինքի գլխավոր տնօրեն Իենս Սթոլթենբերգը:

Ինչպես հաղորդել է Bloomberg գործակալությունը, Սթոլթենբերգն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում դաշինքը կարող է շատ արագ մեծացնել իր ներկայությունը Մերձբալթիկայում: Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կառուցողական երկխոսության է ձգտում ՌԴ-ի հետ, ինչպես նաև  ՌԴ-ին առավել թափանցիկության կոչ է արել զորավարժություններ անցկացնելիս:

ՌԴ-ի կողմից Մերձբալթյան երկրներին և Լեհաստանին իբր սպառնացող վտանգի մասին հայտարարություններ նախկինում էլ պարբերաբար հնչել են, թեպետ Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվի ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա: ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ՆԱՏՕ-ում շատ լավ էլ գիտեն, որ Մոսկվան որևէ մեկի վրա հարձակվելու ծրագրեր չունի, սակայն պարզապես օգտվում են առիթից, որպեսզի ավելի շատ տեխնիկա և գումարտակներ տեղակայեն ռուսաստանյան սահմանների մոտ:

Փոխանցում է ria.ru-ն: