23.06.2017 16:40

Թուրքիան հրաժարվում է փակել իր ռազմաբազան Քաթարում

Թուրքիան հրաժարվում է փակել իր ռազմաբազան Քաթարում

Անկարան մտադիր չէ փակելու իր ռազմաբազան Քաթարի տարածքում և այն փակելու ցանկացած պահանջ կդիտի Պարսից ծոցի երկրների կողմից միջամտություն իրենց երկկողմ հարաբերություններին, հունիսի 23-ին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իսիքը HTV հեռուստատեսության եթերում:

Նախարարն ընդգծել է, որ «թուրքական ռազմաբազան Քաթարում ապահովում է այդ երկրի և ամնողջ տարածաշրջանի անվտանգությունը», փոխանցել է Reuters-ը: Իսիքը հայտարարել է, որ ռազմաբազան փակելու խնդրով դեռ իրեն չեն դիմել, սակայն ինքը հավաստիացնում է, որ Թուրքիան մտադիր չէ վերանայել Քաթարի հետ 2014 թ. կնքված պայմանագիրը, որի հիման վրա էլ ստեղծվել է ռազմաբազան:

Թերթը հիշեցնում է, որ նախորդ օրը Դոհա են ժամանել հինգ զրահամեքենաներ և 23 թուրք զինծառայողներ: Այդ պահի դրությամբ Քաթարում արդեն եղել է 88 թուրք զինվոր:

Փոխանցում է newsru.com-ը: