04.07.2017 17:11

Չելյաբինսկում հայտնաբերվել է լճում զոհված 7-րդ հայի դին

Չելյաբինսկում հայտնաբերվել է լճում զոհված 7-րդ հայի դին

Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի լճերից մեկում ծագումով հայ 7 մարդ է խեղդվել: Նրանք բոլորն ազգականներ են: Ջրահեղ է եղել 6 երեխա, որոնցից մեկը՝ 2 տարեկան:
Այսօր փրկարարները հայտնաբերել են 7-րդ զոհի դիակը:
Ըստ տեղի լրատվամիջոցների՝ լճի վրա նավարկող անձինք խախտել են անվտանգության կանոնները՝ ծանրաբեռնել են նավակը, չեն հագել փրկարարական բաճկոնները եւ այլն։
16-ամյա Անգելինայի՝ դպրոցն ավարտելու կապակցությամբ կազմակերպված խնջույքին մասնակցում էին 3 հարազատ եղբայրների ընտանիքների անդամները: Նրանք որոշել են երեխաների հետ լճում զբոսնել մոտորանավակով։
Նավակը շրջվել է ափից 50 մետր հեռավորության վրա: Ափից օգնության հասած տղամարդկանց հաջողվել է փրկել միայն դեռահաս տղային եւ 16-ամյա Անգելինային, ինչպես նաեւ երկու կանանց։ Նրանք լողալով են ափ հասել։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նավակի վրա փոքրիկ ճեղքվածք է եղել։
Խնջույքը կազմակերպած երեք եղբայրներն էլ զոհվել են։ Զոհված ընտանիքին կհուղարկավորեն Կրասնոդարի երկրամասում։