06.07.2017 17:04

Նիգերում 14 խաղաղ բնակիչ են սպանել՝ շփոթելով նրանց ահաբեկիչների հետ

Նիգերում 14 խաղաղ բնակիչ են սպանել՝ շփոթելով նրանց ահաբեկիչների հետ

ՆԻգերում զինծառայողները 14 խաղաղ բնակիչ են սպանել, նրանց շփոթելով «Բոկո Հարամի» ահաբեկիչների հետ։ Զինվորականները հերթապահում էին ահաբեկչության բարձր ռիսկ ունեցող «կարմիր գոտում»՝ Աբադամ գյուղի մոտ։ Տեսնելով մարդկանց ՝ նրանք կրակ են բացել, կարծելով, թե նրանք ահաբեկիչներ են։ Ավելի ուշ պարզվել է, որ այդ մարդիկ անզեն գյուղացիներ էին։

Պաշտոնյայի խոսքով, ցանկացած մարդ, ով հայտնվում է արգելված գոտում համարվում է «Բոկո Հարամի» զինյալ։ Սակայն թե ինչպես էին անզեն մարդիկ հայտնվել արգելված գոտում ու ինչու են զինվորները կրակ բացել՝ հայտնի չէ։