07.07.2017 12:24

ԱՄՆ. Եթե հարկ լինի, մենք ուժ կկիրառենք Հյուսիսային Կորեայի դեմ

ԱՄՆ. Եթե հարկ լինի, մենք ուժ կկիրառենք Հյուսիսային Կորեայի դեմ

Այն բանից հետո, երբ երեքշաբթի Փհենյանը նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկում է անցկացրել, ԱՄՆ-ը հայտարարել է, որ « անհրաժեշտության դեպքում զգալի ռազմական ուժ» կկիրառի Հյուսիսային Կորեայի դեմ:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլիի խոսոքվ՝ Ամերիկան ՄԱԿ-ի քննարկմանը կներկայացնի նոր բանաձև՝ ուղղված Փհենյանի դեմ: Նա փորձարկումներն անվանել է ռազմական լարվածության կտրուկ սրացում և սպառնացել է առևտրային սահմանափակումներ կիրառել հյուսիսկորեական վարչակարգի դեմ:

Հեյլիի ելույթից մի քանի ժամ անց Հարավային Կորեան և ԱՄՆ-ը համատեղ զորավարժությունների շրջանակում հրթիռներ են արձակել Ճապոնական ծովում:

Սակայն Փհենյանը հրաժարվում է բանակցություններ վարել այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի հրաժարվել Հյուսիսային Կորեայի հանդեպ «թշնամական վերաբերմունքից»:

Չինաստանը և Ռուսաստանը հանդես են գալիս հյուսիսկորեական ռեժիմի նկատմամբ ուժ կիրառելու դեմ:

Փոխանցում է BBC-ն: