10.07.2017 17:01

ԶԼՄ. Թուրքիայում կառավարության 43 անդամի ձերբակալության թույլտվություն է տրվել

ԶԼՄ. Թուրքիայում կառավարության 43 անդամի ձերբակալության թույլտվություն է տրվել

Անկարայի դատախազությունը  ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության (FETO) հետ կապ ունենալու մեղադրանքով կառավարության աշխատակազմի նախկին և ներկա 43 աշխատակիցների ձերբակալության օրդեր է տվել, այսօր հաղորդել է Hurriyet թերթը՝ հղում անելով դատախազության իր աղբյուրին:

Նշվում է, որ վեց կասկածյալներ կառավարության աշխատակազմի գործող աշխատակիցներ են, իսկ 37-ը նախկինում ազատվել են աշխատանքից: Նրանք բոլորը ByLock ծրագրի օգտատերեր են, որը, թուրքական իշխանությունների վարկածով՝ FETO-ի անդամներն օգտագործում են գաղտնագրված տեղեկատվություն փոխանակելու համար:

Երկուշաբթի, ավելի վաղ, Anadolu գործակալությունը տեղեկացրել է Գյուլենի հետ կապերի մեջ կասկածվողների ևս մի խմբի ձերբակալության մասին՝ 42 մարդուց բաղկացած, որոնց թվում կան բուհերի, այդ թվում՝ Ստամբուլի Բոսֆորյան համալսարանի դասախոսներ:

Փոխանցում է ria.ru-ն: