11.07.2017 14:40

Հրաչյա Հարությունյանը Հայաստան կտեղափոխվի հուլիսի 16-ին – Aysor.am

Հրաչյա Հարությունյանը Հայաստան կտեղափոխվի հուլիսի 16-ին – Aysor.am

Ռուսաստանում ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանը Մոսկվայից Հայաստան կտեղափոխվի հուլիսի 16-ին, տեղեկացնում է Aysor.am-ը՝ վկայակոչելով Հարությունյանի ազգական Վիկտոր Մարտիրոսյանին:
«Արդարադատության նախարարությունից մեզ տեղեկացրել են, որ Տամբովից տեղափոխել են Մոսկվա և կիրակի օրն էլ օդանավով կտեղափոխվի Երևան», - ասել է Մարտիրոսյանը:
Ըստ աղբյուրի, դեռ հայտնի չէ, թե որ կալանավայրում է Հարությունյանը շարունակելու պատժի կրումը:

2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանում Հրաչյա Հարությունյանի վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:

Հրաչյա Հարությունյանը ծանր հետեւանքներ առաջացրած խախտման եւ կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեղադրանքով դատապարտվել է 6,9 տարվա ազատազրկման: