11.07.2017 15:43

Թուրքիայում 105 IT- մասնագետներ մեղադրվում են Գյուլենի հետ կապերի մեջ

Թուրքիայում 105 IT- մասնագետներ մեղադրվում են Գյուլենի հետ կապերի մեջ

Ստամբուլի դատախազությունը ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի FETO կազմակերպության հետ կապեր ունենալու կասկածանքով տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտի 105 աշխատակիցների ձերբակալության օրդեր է տվել, երեքշաբթի հաղորդել է Anadolu գործակալությունը՝ հղում անելով դատախազության իր աղբյուրին:

Նշվում է, որ գործողությունն անցկացվում է երկրի 8 նահանգներում, 58 մարդ արդեն ձերբակալվել է, նրանց թվում՝ Թուրքիայի Գիտա-տեխնոլոգիական հետազոտական խորհրդի աշխատակիցներ: Նրանք բոլորը ByLock ծրագրի օգտատերեր են, որը, ըստ թուրքական իշխանությունների, օգտագործվում է FETO-ի անդամների կողմից՝ գաղտնի տեղեկատվություն փոխանակելու համար:

Գյուլենի ենթադրյալ կողմնակիցների ձերբակալությունների թիվը կտրուկ աճել է Թուրքիայի ժողովրդա-հանրապետական կուսակցության՝  կիրակի օրը կայացած բազմահազարանոց հանրահավաքից հետո, որի ժամանակ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջ է ներկայացվել իշխանություններին:

Նախորդ օրը Անկարայի դատախազությունը նույն մեղադրանքով կառավարության աշխատակազմի նախկին և ներկա 43 աշխատակիցների ձերբակալության օրդեր էր տվել: Հաղորդվել էր 42 հոգուց բաղկացած ևս մի խմբի ձերբակալության մասին, որոնց թվում կային բուհերի դասախոսներ:

Փոխանցում է ria.ru-ն: