11.07.2017 16:16

Երեւան-Անապա միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել - ԱԻՆ

Երեւան-Անապա միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել - ԱԻՆ

Հուլիսի 11-ին, ժամը 14.15-ին ՌԴ ԱԻՆ ազգային ճգնաժամային կառավարման կենտրոն օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Անապա ուղեւորատար միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ այսօր ժամը 13.55-ին Ռուսատսանի Մ-4 դաշնային ավտոճանապարհի 271-րդ կմ-ին՝ Ստավրոպոլի երկրամասի Նեվիննոմինսկ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա 3 տուժած:

Պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի 34 FZ 906 պետհամարանիշով միկրոավտոբուսը շրջվել է. զոհեր չկան: Միկրոավտոբուսում եղել Հայաստանի 7 քաղաքացի. վարորդը՝ 1961 թ. ծնված Սեյրան Շահվերդյանը, ուղևորներ՝ 1961 թ. ծնված Արսեն Ազիզյանը և 1985 թ. ծնված Սոֆիկ Ալոյանը, հոսպիտալացվել են Նեվիննոմինսկ քաղաքի հիվանդանոց, իսկ մյուսները՝ այլ տրանսպորտային միջոցներով շարունակել են ճանապարհը:

Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատ­ել են միջին ծանրության: