12.07.2017 11:56

Լեւոն Մարտիրոսյանը՝ Կանադայում ՀՀ դեսպան

Լեւոն Մարտիրոսյանը՝ Կանադայում ՀՀ դեսպան

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արմեն Եգանյանին ազատել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Լևոն Մարտիրոսյանը նշանակվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա):

Հիշեցնենք, որ խոսքը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի մասին է, ով մինչ այդ եղել է նաեւ ՄԻԱԿ կուսակցության նախագահը: Հետագայում այդ կուսակցության բոլոր երեք հայտնի անդամները (Սամվել Ֆարմանյան, Նաիրա Կարապետյան, Լեւոն Մարտիրոսյան) ՀՀԿ ցուցակով պատգամավորներ դարձան:

Հիշեցնենք նաեւ, որ Մարտիրոսյանը ռուսաստանում բնակվող շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայրն է: