12.07.2017 12:13

Վթարային ջրանջատում Լոռու մարզում

Վթարային ջրանջատում Լոռու մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Լեռնապատ» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 12-ին ժամը 11.00-23.00 կդադարեցվի Լոռու մարզի` Վանաձոր քաղաքի` Տարոն 1, 2, 3, 4,  Տավրոս, Սարի թաղ, Առափնյա, Քիմիկներ թաղամասերի, Բաղրամյան փողոցի` նրբանցքներով, Շիրակի խճուղու, ինչպես նաև Դարպաս, Լեռնապատ համայնքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: