12.07.2017 15:00

Էրդողանը հերքել է Թուրքիայում հարյուրավոր լրագրողների ձերբակալության մասին լուրերը

Էրդողանը հերքել է Թուրքիայում հարյուրավոր լրագրողների ձերբակալության մասին լուրերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է այն լուրը, թե երկրում ներկա պահին կալանքի տակ է գտնվում ավելի քան 150 լրագրող:

«Կալանքի տակ գտնվող մարդիկ լրագրող չեն կոչվում: Նրանցից ոմանք համագործակցել են ահաբեկչական կազմակերպությունների հետ, ոմանք կալանքի են վերցվել զենք պահելու համար: Ոմանք ձերբակալվել են բանկոմատներ թալանելու կամ վանդալիզմի համար»,- հայտարարել է նա:

Էրդողանը համաձայնել է, որ ձերբակալվածներից ոմանք լրագրողական բեյջ ունեցել են, սակայն պաշտոնական պրեսս-քարտ՝ ոչ: «Ընդ որում՝ խոսքը 170-ի մասին չէ, ինչպես դուք եք պնդում, դա սուտ է: Հիմա կալանքի տակ է ընդամենը երկու լրագրող»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Փոխանցում է Interfax-ը: