12.07.2017 18:28

Նախարարը չի հավատում, որ «Հյուսիս-հարավի» վրա փողեր են լվացվել

Նախարարը չի հավատում, որ «Հյուսիս-հարավի» վրա փողեր են լվացվել

Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը չի հավատում, որ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման շրջանում փողեր են լվացվել:
«Եթե հարցն այդպես եք դնում, ինձնից պատասխանը չեք կարող ակնկալել։ Կարող եք ակնկալել, եթե ինչ-որ քննություն գնա դրան վերաբերող։ Ինչ վերաբերում է ինձ, ես ուսումնասիրում եմ այն չափով, ինչքանով մեր պարտականություններն են, եւ ես այդպիսի բան չեմ տեսնում», - լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մարտիրոսյանը։
Նա նաեւ  հրաժարվել է ասել, թե որքան գումար է հարկավոր «Հյուսիս-Հարավ» մայրուղին ամբողջությամբ կառուցելու համար: «Հստակ թիվ չեմ կարող ասել, որովհետեւ դեռեւս հատվածներ կան, որ նախագծման աշխատանքները վերջնական չեն, դրանից հետո մրցույթներ պետք է լինեն, եւ մրցույթների արդյունքներից հետո նոր կարող են թիվ հայտարարել»,- ասել է նախարարը:
Մարտիրոսյանը տեղեկացրել է նաեւ, որ «Հյուսիս-Հարավա» նախագծի Գյումրի-Երեւան հատվածի շինարարությունը կավարտվի 2019 թվականի ամռանը։