13.07.2017 13:03

Կառավարությունն ուզում է բարձրացնել սննդի օբյեկտների արտոնագրային վճարի շեմը

Կառավարությունն ուզում է բարձրացնել սննդի օբյեկտների արտոնագրային վճարի շեմը

Կառավարությունը մտադիր է բարձրացնել հանրային սննդի օբյեկտների արտոնագրային վճարի կիրառման առավելագույն շեմը:

«2016 թվականին ընդունված Հարկային օրենսգրքով հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների մասով սահմանվել են նոր չափանիշներ: Մասնավորապես ներկայումս գործող հանրային սննդի օբյեկտի արտոնագրային վճարի կիրառման համար սպասարկման սրահի մակերեսի առավելագույն շեմ հանդիսացող 600քմ պահանջի փոխարեն սահամնվել է 100քմը»,- կառավարության այսօրվա նիստում նշել է վարչապետը:

Հաշվի առնելով փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման կառավարության քաղաքականությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին 1-ամսյա ժամկետում համատեղ քննարկել հանրային սննդի ոլորտում փոքր և միջին ձեռնարկատիրական կազմակերպությունների արտոնագրային վճարի կիրառման համար սահմանված տարածքի մակերեսի առավելագույն շեմի վերանայման հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն: