13.07.2017 13:41

Թուրքիայում ոչնչացվել է ԻԼԻՊ-ի հինգ գրոհային

Թուրքիայում ոչնչացվել է ԻԼԻՊ-ի հինգ գրոհային

Թուրքական ոստիկանությունը ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հինգ ենթադրյալ գրոհայինների: Ծայրահեղականները ոչնչացվել են երկրի կենտրոնական հատվածում գտնվող Կոնիա նահանգում անցկացված հատուկ գործողության արդյունքում:

Հաղորդվում է, որ ռեյդի ժամանակ իսլամիստները կրակ են բացել իրավապահների ուղղությամբ: Փոխհրաձգության ընթացքում չորս ոստիկան վիրավորվել է: Տեղի իշխանությունները հաղորդել են, որ գրոհայինների տանը հայտնաբերվել են հինգ Կալաշնիկովի ինքնաձիգ, ատրճանակ և մեծ քանակով ռազմամթերք:

Կոնիայում հատուկ գործողություն անցկացնելու որոշումն ընդունվել է, երբ տեղեկություններ են ստացվել, որ մի խումբ գրոհայիններ Թուրքիայում հարձակումներ են կազմակերպում հուլիսի 15-ին՝ պետական հեղաշրջման փորձի տարելիցի օրը:

Վերջին մի քանի տարիների ընթացքում թուրքական իշխանությունները ձերբակալել են ԻԼԻՊ-ին պատկանելու մեջ կասկածվող ավելի քան հինգ հազար մարդու: Երեք հազարից ավելի արտասահմանցի գրոհայիններ արտաքսվել են երկրից:

Փոխանցում է euronews-ը: