13.07.2017 14:07

Նեմցովին սպանողը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Նեմցովին սպանողը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով դատարանը 5 անձի դատապարտել է 11-20 տարվա ազատազրկման:
Ամենախիստ պատիժը՝ 20 տարվա ազատազրկում, դատարանը սահմանել է սպանությունն իրագործած Զաուր Դադաեւի համար։ Նա զրկվել է նաեւ լեյտենանտի կոչումից։
Անզոր Գուբաշեւը, որը հանցագործին տարել է դեպքի վայրից, դատապարտվել է 19 տարվա, իսկ նրա եղբայր Շադիդը՝ 16 տարվա ազատազրկման։
Թամերլան Էսքերխանովը, որը հետեւել է Նեմցովին, 14 տարվա ազատազրկման է դատապարտվել, Համզաթ Բահաեւը՝ 11 տարվա ազատազրկման։ Դատարանը դատապարտյալներից յուրաքանչյուրին տուգանել է 100 հազարական ռուբլով։
Բորիս Նեմցովը սպանվել է Մոսկվայի կենտրոնում՝ Կրեմլի մոտ, 2015 թվականի փետրվարի 28-ին։