13.07.2017 14:51

Ստամբուլում ձերբակալվել է քրդերի հետ կապեր ունենալու մեջ կասկածվող 44 մարդ

Ստամբուլում ձերբակալվել է քրդերի հետ կապեր ունենալու մեջ կասկածվող 44 մարդ

Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է 44 մարդու, որոնք կասկածվում են Թուրքիայում արգելված Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ կապերի մեջ, հինգշաբթի հաղորդել է AP գործակալությունը:

Ստամբուլի քաղաքապետ Վասիպ Շահինի խոսքով՝  ձերբակալվածների թվում է անցյալ տարվա դեկտեմբերին ֆուտբոլի մարզադաշտի մոտ 46 մարդու կյանք խլած ահաբեկչական գործողության հավանական կազմակերպիչը:

Շահինը նշել է, որ Ստամբուլում քուրդ գրահայինների դեմ ուղղված գործողություններն օգնել են քաղաքը փրկել նոր «սարսափելի ահաբեկչակական գործողություններից»:

Հիշեցնենք, որ Անկարան Քուրդիստանի բանվորական կուսակցությունը համարում է ահաբեկչական կազմակերպություն:

Փոխանցում է Interfax-ը: