13.07.2017 16:06

Էրդողանի մասին կենսագրական ֆիլմի պրոդյուսերը ձերբակալվել է

Էրդողանի մասին կենսագրական ֆիլմի պրոդյուսերը ձերբակալվել է

Ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի FETO կազմակերպության հետ կապերի կասկածանքով Թուրքիայում ձերբակալվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին պատմող «Առաջնորդը» կենսագրական ֆիլմի պրոդյուսեր Ալի Ավջին, հինգշաբթի հաղորդել է Hurriyet թերթը:

Նշվում է, որ Ավջին եղել է նաև «Զարթոնք» ֆիլմի պրոդյուսերը, որը նկարահանվել է անցյալ տարվա հուլիսի Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի մոտիվներով: Ֆիլմի սցենարով՝ Էրդողանի ընտանիքը սպանվում է ապստամբների կողմից, իսկ Թուրքիայի առաջնորդի քունքին ատրճանակ են պահում:

Ավջիի հետ միասին ձերբակալվել է նաև  նրա տանը հյուրընկալված՝ Ստամբուլի տեխնիկական համալսարանի դոցենտ Ֆեթհուլլահ Կարաբիբերը, որին նույնպես մեղադրում են FETO-ի հետ կապերի մեջ:

Փոխանցում է ria.ru-ն: