13.07.2017 18:14

Հայաստանի կառավարությունը դեմ է Լուսնի վրա պատերազմներին

Հայաստանի կառավարությունը դեմ է Լուսնի վրա պատերազմներին

Կառավարությունը հավանության է արժանացրել «Լուսնի եւ երկնային այլ մարմինների վրա պետությունների գործունեությունը կարգավորելու մասին» միջազգային համաձայնագրին: Խորհրդարանի վավերացումից հետո համաձայնագիրը Հայաստանի հմար պարտադիր կլինի:
1979 թվականին Նյու Յորքում կնքված համաձայնագիրն արգելում է Լուսնի վրա ցանկացած ուժի կիրառում: Արգելվում է այնտեղ ռազմական բազաներ եւ օբյեկտներ բացել, որոնք կարող են սպառնալ Երկրին կամ տիեզերանավերին ու արբանյակներին: Լուսնի ուղեծրում չի կարելի նաեւ միջուկային զենք տեղակայել: