14.07.2017 11:01

Ֆեդերերն ու Ս. Ուիլյամսը՝տարվա լավագույն թենիսիստներ

Ֆեդերերն ու Ս. Ուիլյամսը՝տարվա լավագույն թենիսիստներ

Լոս-Անջելեսում կայացել է հեղինակավոր ESPY մրցանակի հանձնման արարողությունը (Excellence in Sports Performance Yearly Award), որն ամեն տարի կազմակերպվում է ամերիկյան ESPN մարզական հեռուստաընկերության կողմից:

«Տարվա թենիսիստուհի» անվանակարգում կարիերայի ընթացքում 9-րդ անգամ հաղթող է ճանաչվել աշխարհի նախկին ռակետ Սերենա Ուիլյամսը:

2003 և 2013 թվականներին նա նաև ճանաչվել է տարվա լավագույն մարզուհի: Նրա մրցակիցներն են եղել գերմանուհի Անժելիկա Կերբերը, Լատվիայի ներկայացուցչուհի Ելենա Օստապենկոն և պուերտոռիկացի Մոնիկա Պուիգը:

Իսկ տարվա լավագույն թենիսիստ է ճանաչվել շվեյցարացի Ռոդջեր Ֆեդերերը:

Նրա մրցակիցներն են եղել բրիտանացի Էնդի Մարեյը, իսպանացի Ռաֆայել Նադալը և շվեյցարացի Ստեն Վավրանկան: