14.07.2017 11:19

Խամեսի տեղափոխությունը «Բավարիա» ավարտված է

Խամեսի տեղափոխությունը «Բավարիա» ավարտված է

Երեկ Խամես Ռոդրիգեսը տոնել է իր ծննդյան 26-ամյակը և Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելու հաջող ավարտը։

Կոլումբիացին հանդես է գալու «Բավարիայում» երկու տարի վարձավճարով։ «Ռեալում» Խամեսին չհաջողվեց դառնալ հիմնական կազմի ֆուտբոլիստ և վերջին շրջանում Զինեդին Զիդանը շատ հազվադեպ ընդգրկում էր Խամեսին առաջին 11 ֆուտբոլիստների ցուցակում։

«Բավարիայում» Խամեսը վերամիավորվելու է Կարլո Անչելոտիին, որի հետ աշխատել է Իսպանիայում։ Իտալացի մասնագետը միշտ ուզում էր տեսնել Խամեսին իր թիմում և այժմ իր երազանքն իրականացել է։

Այսօր «Բավարիան» տարածել է տեսագրություն, որում Խամեսի ժամանման և բժշկական զննման ուղևորվելու դրվագներն են։

Կոլումբիացին ևս մեկ նվեր ստացավ իր ծննդյան օրվա առթիվ` առաջին անգամ հագնելով «Բավարիայի» հանրահայտ կարմիր մարզաշապիկը։