14.07.2017 11:36

Վախճանվել է չինացի իրավապաշտպան և Նոբելյան մրցանակակիր Լյու Սյաոբոն

Վախճանվել է չինացի իրավապաշտպան և Նոբելյան մրցանակակիր Լյու Սյաոբոն

61 տարեկան հասակում վախճանվել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, Չինաստանում հայտնի իրավապաշտպան և այլախոհ Լյու Սյաոբոն:

Մահվանից մեկ ամիս առաջ նրան բանտից տեղափոխել էին հիվանդանոց՝ ծանր հիվանդության պատճառով:

Հրապարակախոս, համալսարանի պրոֆեսոր, ապա իրավապաշտպան գործունեություն ծավալած Լյու Սյաոբոն 2009 թ. դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ «քայքայիչ գործունեության համար», երբ իր հոդվածներում կոչ էր արել Չինաստանում բազմակուսակցականություն մտցնել:

2010 թ. նրան շնորհվեց Խաղաղության Նոբելյան մրցանակ, ինչը խիստ բացասաբար ընդունվեց Պեկինի կողմից: ՉԺՀ ԱԳՆ-ն նույնիսկ պաշտոնական բողոք հայտնեց Նորվեգիայի դեսպանին: Իրավապաշտպանին թույլ չտրվեց ստանալ մրցանակը. այն հանձնելու արարողության ժամանակ նրա աթոռը թափուր էր:

Փոխանցում է BBC-ն: