14.07.2017 12:51

ԱՄԷ-ն կանխատեսում է, որ Քաթարի ճգնաժամը երկար կտևի

ԱՄԷ-ն կանխատեսում է, որ Քաթարի ճգնաժամը երկար կտևի

Քաթարի շուրջ հակամարտության կողմերը հեռու են խնդրի քաղաքական լուծումից, կարծում է Արաբական Միացյալ Էմիրաթների արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշը:

«Մենք շարժվում ենք դեպի օտարացում՝ երկար ժամանակով, մենք շատ հեռու ենք քաղաքական լուծումից, որը ներառում է Քաթարի կողմից իր ուղեգծի փոփոխությունը: Եվ այդ առումով ոչինչ չի փոխվի, մենք պետք է հարաբերությունների նոր ձևաչափ փնտրենք»,-իր Twitter-ում գրել է քաղաքական գործիչը:

Այդ հայտարարությունը, ինչպես նշել են դիտորդները, վկայում է, որ այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Քաթար և Սաուդյան Արաբիա կատարած այցի հաշտեցման առաքելությունը հաջողությամբ չի պսակվել:

Փոխանցում է Interfax-ը: