08.01.2013 21:17

Կասիլյասը կարող է տեղափոխվել «Արսենալ»

Կասիլյասը կարող է տեղափոխվել «Արսենալ»

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասին, հաղորդում է Goal.com-ը:

Աղբյուրի համաձայն, լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը փոխարինող է փնտրում լեհ Վոյցեխ Շչեսնիի համար, որի խաղից դժգոհ է:

Հիշեցնենք, որ Կասիլյասը Իսպանիայի առաջնության վերջին երկու հանդիպումները մնացել էր պահեստայինների նստարանին, իսկ նրա  խաղը մադրիդիցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջին շրջանում խիստ քննադատության էր ենթարկում: