14.07.2017 13:24

Կադիրովը տարօրինակ է համարում Նեմցովի սպանության գործով դատավճիռը

Կադիրովը տարօրինակ է համարում Նեմցովի սպանության գործով դատավճիռը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի կարծիքով՝ Մոսկվայի շրջանային զինվորական դատարանի դատավճիռը Բորիս Նեմցովի սպանության գործով տարօրինակ է, հաղորդել է Չեչենական Հանրապետության ղեկավարի մամլո ծառայությունը:

«Տարօրինակ է Մոսկովյան շրջանային զինվորական դատարանի կայացրած դատավճիռը Բորիս Նեմցովի սպանության գործով՝ քսան տարվա խիստ ռեժիմ՝ մեղավորության կասկածելի ապացույցների դեպքում: Հանրապետության ղեկավարը տարակուսած է նաև  այն առիթով, որ պետական մեղադրողը դատարանին է դիմել դատապարտյալներից մեկին ցմահ ազատազրկման ենթարկելու պահանջով»,- Կադիրովի խոսքն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը:

Կադիրովը նշել է, որ նրան հայտնի չեն դեպքեր, երբ նման քրեական գործերով ցմահ ազատազրկում սահմանվի: «Ընդ որում, ընդգծել է ՉՀ ղեկավարը, չեչենների, կովկասցիների սպանությունները, որ տեղի են ունենում երկրի այլ քաղաքներում ու շրջաններում, արհամարհվում են զանազան իրավապաշտպանների և լրատվամիջոցների կողմից, որոնք պայքարում են ի պաշտպանություն մարդու իրավունքների»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի շրջանային զինվորական դատարանը ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության կատարող ճանաչված Զաուր Դուդաևին դատապարտեց 20 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում: Գործով անցնող մյուս ամբաստանյալները դատապարտվել են 11-ից 19 տարվա ազատազրկման:

Փոխանցում է Interfax-ը: