14.07.2017 13:55

Ովքեր կարող են ազգային վարորդական իրավունքով աշխատել Ռուսաստանում

Ովքեր կարող են ազգային վարորդական իրավունքով աշխատել Ռուսաստանում

Հուլիսի 14-ին ՌԴ պետդումայում երրորդ ընթերցմամբ ընդունվել են այն օրինագծի փոփոխությունները, որոնք թույլ կտան Ռուսաստանում ազգային վարորդական իրավունքով աշխատել այն երկրների վարորդներին, որտեղ ռուսաց լեզուն պաշտոնական լեզու է ճանաչվել:

«Արտոնություն կտրվի միայն այն երկրներին, որտեղ, սահմանադրության համաձայն, ռուսաց լեզուն պետական կարգավիճակ ունի: Մյուս բոլորը ստիպված կլինեն վերաորակավորվել»,- ասել է պետդումայի պետական շինարարության և սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի փոխնախագահ Վյաչեսլավ Լիսակովը:

Նախկինում նման թույլտվություն ստանում էին Բելառուսի քաղաքացիները, այժմ՝ նաև Ղրղզստանի: 

Ռուսաստանյան վարորդական իրավունք չունեցող միգրանտ վարորդների աշխատելու արգելքն ուժի մեջ է մտել 2017 թ. հունիսի 1-ին: Օրենքը պարտավորեցնում է բոլոր օտարերկրացիներին, որոնք վարորդ են աշխատում, ունենալ ռուսաստանյան վարորդական իրավունք: Դրա բացակայության դեպքում օրինախախտը ստիպված կլինի վճարել 50 հազար ռուբլի տուգանք: Ընդ որում՝ օրինախախտ է համարվում ոչ թե անձամբ վարորդը, այլ նրա գործատուն:

Փոխանցում է gazeta.ru-ն: