14.07.2017 14:26

Թրամփը Պուտինին Սպիտակ տուն հրավիրելու ցանկություն է հայտնել

Թրամփը Պուտինին Սպիտակ տուն հրավիրելու ցանկություն է հայտնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կնախընտրեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել Սպիտակ տուն, սակայն դրա պահը դեռ չի եկել, հաղորդել է ամերիկյան CNBC հեռուստատեսությունը:

 «Չեմ կարծում, թե հիմա դրա ժամանակն է, բայց իմ պատասխանն է՝ «այո». ես կհրավիրեի (Վլադիմիր Պուտինին)»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել է Թրամփը Փարիզ մեկնելու ճանապարհին:

Ընդ որում՝ նա նշել է, որ հասարակության խրախուսանքին արժանանալու«ամենահեշտ ճանապարն այն կլիներ», եթե ինքը հրաժարվեր երկխոսել Պուտինի հետ: Սակայն, իր կարծիքով՝ Ռուսաստանի հետ կապ պահպանելն անհրաժեշտ է:

 «Ըստ երևույթին՝ մենք ունենք իր հզորությամբ աշխարհում երկրորդ տերությունը: Եթե դուք չեք երկխոսում, ուրեմն, հավանաբար՝ հիմար եք»,- ասել է Թրամփը:

Փոխանցում է Interfax-ը: