14.07.2017 14:46

ՉԺՀ ԱԳՆ-ն կոչ է արել չմիջամտել իր ներքին գործերին

ՉԺՀ ԱԳՆ-ն կոչ է արել չմիջամտել իր ներքին գործերին

Չինաստանը բոլոր պետություններին կոչ է արել չշահարկել հայտնի իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Լյու Սյաոբոյի մահվան հանգամանքը՝ իր ներքին գործերին միջամտելու համար, հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը:

«Չինաստանը իրավական պետություն է, իսկ Լյու Սյաոբոյի գործը Չինաստանի ներքին գործերի շարքին է պատկանում: Արտասահմանյան երկրներին հարկ է զերծ մնալ անպատասխանատու հայտարարություններից: Մենք համապատասխան երկրներից պահանջում ենք հարգել Չինաստանի ինքնիշխանությունը և չմիջամտել նրա ներքին գործերին՝ օգտագործելով մի եզակի դեպք», ասվում է դիվանագետի հրապարակած հայտարարության մեջ:

Փոխանցում է Interfax-ը: