14.07.2017 15:07

ԱՄՆ-ն առայժմ հրաժարվում է վիզա տալ ռուսաստանցի դիվանագետներին

ԱՄՆ-ն առայժմ հրաժարվում է վիզա տալ ռուսաստանցի դիվանագետներին

Վաշինգտոնը հրաժարվում է վիզա տրամադրել ռուսաստանցի դիվանագետներին, որոնք պետք է փոխարինեն Ռուսաստանի դեսպանատան՝ անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ից արտաքսված աշխատակիցներին:

Բարաք Օբամայի վարչակազմը, «ընտրություններին միջամտելու» և «ամերիկյան դիվանագետների վրա ճնշումներ գործադրելու» պատճառով  Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակներում, 2016 թ. դեկտեմբերի 29-ին «անցանկալի անձ» է հայտարարել ռուսաստանցի 35 դիվանագետների: Բացի այդ, ԱՄՆ-ը արգելել է երկու բնակելի համալիրների օգտագործումը, որոնք Ռուսաստանի դիվանագիտական սեփականությունն են հանդիսանում:

Ամերիկյան նոր վարչակազմի օրոք, սակայն, իրավիճակը չի փոխվում: Մոսկվայում հայտարարել են, որ արդեն պատասխան  են պատրաստել Վաշինգտոնի գործողություններին: Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Կրեմլի համբերությունն արդեն սպառվում է, իսկ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ստեղծված իրավիճակը վրդովեցուցիչ է անվանել: Ինչպես տեղեկացրել է Известия թերթը, Ռուսաստանի իշխանությունները նախատեսում են արտաքսել առնվազն 30 ամերիկյան դիվանագետների և կալանք դնել ԱՄՆ սեփականություն հանդիսացող մի քանի օբյեկտների վրա:

Փոխանցում է ria.ru-ն: