14.07.2017 15:39

Երեւանի աղբավայրում խոշոր հրդեհ է բռնկվել

Երեւանի աղբավայրում խոշոր հրդեհ է բռնկվել

ԱԻՆ-ը հուլիսի 13-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթանակ թաղամասի («3-րդ գյուղ») աղբավայրում, կրակը տարածվում է դեպի մոտակա տներ:

ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 3 հազար խորանարդ մետր աղբ, հրդեհը տարածվում է մոտակա բնակավայր:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են քաղաքապետարանի կոմունալ բաժնի ջրատարներ և հատուկ տեխնիկա: Ժամը 8-ի դրությամբ այրվում էր մոտ 6 հազար խմ (երկու տեղամասով) կուտակած աղբ, որից 3 հազար խմ-ի տարածումը դեպի բնակելի հատված կանխվել է, շարունակվում են մնացած հատվածի հրդեհաշիջման աշխատանքները, հաղորդում է ԱԻՆ-ը՝ խոստանալով լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել: