14.07.2017 16:58

Թրամփ. ԱՄՆ-ն կկրճատի ՄԱԿ-ի ֆինանսավորումը, եթե կազմակերպությունը չակտիվանա (Տեսանյութ)

Թրամփ. ԱՄՆ-ն կկրճատի ՄԱԿ-ի ֆինանսավորումը, եթե կազմակերպությունը չակտիվանա (Տեսանյութ)

ՄԱԿ-ի կենտրոնակայանում iLur.am-ի թղթակից Աննա Նազլոյանը անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՄԱԿ-ի-ի նկատմամբ ունեցած վերաբերմունքին: Վերջերս Թրամփը հյուրընկալել է ՄԱԿ-ում իր իսկ նշանակած դեսպան Նիկի Հիլին: Ավանդաբար, ՄՆ նախագահները բավական բացասաբար են արտահայտվել կազմակերպության վերաբերյալ՝ իներտության, թուլության, անգործության պատճառով: Սակայն Թրամփը, ի տարբերություն,  բավական մեղմ է արտահայտվել՝ նշելով, որ ՄԱԿ-ը լիովին չի օգտագործում իր լծակները՝ իր հիմնական առաքելության՝ աշխարհում խաղաղության ամրապնդման համար: Նա բավական լավատեսական նոտայի վրա է ամփոփել իր խոսքը՝ նշելով, որ ՄԱԿ-ը մեծ ապագա ունի:

Թրամփը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները վճարում է ՄԱԿ-ի բյուջեի ահռելի մասը՝ 22 տոկոս՝ ընդհանուր բյուջեի համար, եւ 28 տոկոս՝ խաղաղասիրական գործողությունների համար: Թրամփը նշել է, որ եթե ՄԱԿ-ը շարունակի իր պասիվ քաղաքականությունը, Վաշինգտոնը զգալիորեն կկրճատի իր ներդրումները: Սակայն, մյուս կողմից՝ շատ փորձագետներ նշում են, որ այդ դեպքում ԱՄՆ տեղն այս հարցում մեծ պատրաստակամությամբ կզբաղեցնի Չինաստանը:

Մանրամասները՝ iLur.am-ի թղթակցի տեսանյութում