15.07.2017 09:00

«Ուիմբլդոն». Ֆեդերերը դուրս է գալիս եզրափակիչ, որտեղ կմրցի Չիլիչի հետ (տեսանյութ)

«Ուիմբլդոն». Ֆեդերերը դուրս է գալիս եզրափակիչ, որտեղ կմրցի Չիլիչի հետ (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայում ընթացող «Ուիմբլդոն»-ի տղամարդկանց մրցաշարում կայացավ երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը:

Լեգենդար Ռոջեր Ֆեդերերը ուժերն էր չափում չեխ Տոմաշ Բերդիխի հետ: 2 ժամ 18 րոպե շարունակված խաղում շվեյցարացին հաղթեց երեք սեթում՝ 7:6, 7:6, 6:4 հաշվով:

«Ուիմբլդոն»-ի եզրափակչում «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերի 18-ակի հաղթողը կմրցի Մարին Չիլիչի հետ, ով ավելի վաղ կիսաեզրափակիչ խաղում պարտության էր մատնել Սեմ Քուերիին: