15.07.2017 09:31

Հայտնի է Իսպանիայի Սուպերգավաթի անցկացման օրերը

Հայտնի է Իսպանիայի Սուպերգավաթի անցկացման օրերը

Հայտնի են դարձել Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության անցկացման օրերը: Գավաթը միմյանց միջև կվիճարկեն Լա Լիգայի չեմպիոն Մադրիդի «Ռեալ»-ը և Իսպանիայի գավաթակիր «Բարսելոնա»-ն:

Ինչպես հայտնում է Marca-ն, կողմերի միջև առաջին դիմակայությունը տեղի կունենա օգոստոսի 13-ին՝ «Կամպ Նոու»-ում: Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 16-ին՝ Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:   

Բացի այդ որոշվել է նաև, թե երբ է մեկնարկելու Իսպանիայի 2017/18 մրցաշրջանը: Լա Լիգայի մեկնարկը կտրվի օգոստոսի 19-ին և կավարտվի մայիսի 20-ին: