15.07.2017 09:45

ՖԻԴԵ Գրան Պրի. Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց մրցաշարում

ՖԻԴԵ Գրան Պրի. Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց մրցաշարում

 

Ժնև քաղաքում շարունակվում է ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի 3-րդ փուլը, որտեղ այսօր կայանում են նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը այս տուրում ուժերն էր չափում ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչու հետ: Պարիտայի 36-րդ քայլին սև խաղաքարերով գործող հայ շախմատիստը անձնատուր եղավ և մրցաշարի ընթացքում կրեց իր երկրորդ պարտությունը:

8-րդ տուրից առաջ Արոնյանը 3.5 միավորով ևս մի քանի գրոսմայստերների հետ բաժանում էր 7-րդ հորիզոնականը: Սակայն 8-րդ տուրի բոլոր պարտիաների ավարտից հետո նա, ամենայն հավանականությամբ, հետընթաց կկատարի մրցաշարային աղյուսակում: