15.07.2017 10:00

«Ռեալ»-ը չի հրաժարվել Դե Խեայի տրանսֆերը գնելու մտքից

«Ռեալ»-ը չի հրաժարվել Դե Խեայի տրանսֆերը գնելու մտքից

 

Մադրիդի «Ռեալ»-ը չի հրաժարվում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեայի տրանսֆերը գնելու մտքից:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «սերուցքայիններ»-ը նոր առաջարակ կանեն ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ: «Կարմիր սատանաներ»-ը իսպանացի դարպասապահին բաց կթողնեն միայն 60 մլն եվրոյի դիմաց: 26-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ ավարտվում է 2019 թվականին:

Նշենք, որ երկու ակումբները հուլիսի 23-ին ընկերական հանդիպում կանցկացնեն ԱՄՆ-ում: