15.07.2017 10:45

Forbes-ը ճանաչել է «Յունայթեդին» որպես աշխարհի ամենահարուստ ակումբ

Forbes-ը ճանաչել է «Յունայթեդին» որպես աշխարհի ամենահարուստ ակումբ

Forbes ամսագիրը «Մանչեսթեր Յունայթեդին» ճանաչել է որպես աշխարհի ամենահարուստ ակումբ։ Հեղինակավոր ամսագիրը Կարմիր սատանաներին գնահատել է 2,85 մլրդ ֆունտ։ Եթե հաշվի առնենք բոլոր մարզաձևերը, ապա աշխարհում 2 ակումբ կա ավելի թանկ. «Դալլաս Կովբոյզը»՝ ամերիկյան ֆուտբոլից (3,25 մլրդ ֆունտ) և «Նյու Յորք Յանկիզը»՝ բեյսբոլից (2,85 մլրդ ֆունտ)։

Անցած տարվա համեմատությամբ «Յունայթեդի» արժեքը աճել է 11 տոկոսով։ Այս աճի շնորհիվ ակումբը «Օլդ Թրաֆորդից» վարկանիշում 5-րդ տեղից բարձրացել է 3-րդ տեղ։

Բացի «Յունայթեդից» առաջին տասնյակում են հայտնվել ևս 2 ֆուտբոլային ակումբ. իսպանական «Բարսելոնան» և «Ռեալը»։ «Մանչեսթեր Սիթին» հանգրվանել է 35-րդ հորիզոնականում (1,61 մլրդ ֆունտ), իսկ «Արսենալը»՝ 43-րդ տեղում (1,49 մլրդ ֆունտ), «Չելսին»՝ 46-րդում (1,43 մլրդ ֆունտ)։