15.07.2017 11:15

Ժերար Դեուլոֆեուն պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ (տեսանյութ)

Իսպանացի հարձակվող Ժերար Դեուլոֆեուն պաշտոնապես վերադարձել է «Բարսելոնա», հայտնում է ակումբի կայքը:

23-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել կատալոնական ակումբում եւ կնքել պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2019-ի ամառը:

Ժերար Դեուլոֆեուն «Բարսելոնայի» սան է, իսկ 2015-ին տեղափոխվել էր անգլիական «Էվերտոն»: «Բարսելոնան» ուներ 12 միլիոն եվրոյով իսպանացուն հետ գնելու իրավունք եւ օգտվեց դրանից:

Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը Դեուլոֆեուն վարձավճարով անցկացրել է «Միլանում», որի կազմում մասնակցել է Իտալիայի առաջնության 17 խաղի, խփել 4 գոլ եւ կատարել 3 գոլային փոխանցում: