15.07.2017 11:44

«Այաքսի» ֆուտբոլիստը գուցե երբեք չկարողանա քայլել, խոսել ու ճանաչել մարդկանց

«Այաքսի» ֆուտբոլիստը գուցե երբեք չկարողանա քայլել, խոսել ու ճանաչել մարդկանց

«Այաքսի» կիսապաշտպան Աբդելհակ Նուրին անցած շաբաթ «Վերդերի» հետ կայացած ընկերական խաղում ուշագնաց է եղել: Դա տեղի էր ունեցել սրտի անբավարարվածության պատճառով: Ներկայումս մարոկկացին գտնվում է արհեստական կոմայի մեջ:

Ad.nl-ը գրում է, որ բժիշկները Նուրիի վիճակը խիստ ծանր են գնահատում: Նրա մոտ հայտնաբերվել են ուղեղի անբուժելի վնասվածքներ:

20-ամյա խաղացողի ավագ եղբարը` Աբդելահիմը տեղեկացրել է, որ կիսապաշտպանը, հնարավոր է, երբեք չկարողանա քայլել, խոսել, ուտել ու ճանաչել մարդկանց:

Նուրին «Այաքսի» գլխավոր թիմում 9 խաղի է մասնակցել: