16.07.2017 00:58

Բալայան. Հուրգադայում վիրավորվածներին տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոցը

Բալայան. Հուրգադայում վիրավորվածներին տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոցը

Եգիպտոսի Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում դանակով զինված անձինք հարձակվել են զբոսաշրջիկների վրա: Երկու մարդ է զոհվել, չորս զբոսաշրջիկ վիրավորվել է։ Վիրավորներից երկուսը Հայաստանի քաղաքացի են: 

Tert.am-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասել է. «Տուժածներից մեկը դեռևս գտնվում է Հուրգադա քաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, մյուս տուժածին շուտով դուրս կգրեն»։
ՀՀ ԱԳՆ-ն թվիթերյան էջում տեղեկացրել է, որ «Հուրգադայում վիրավորվածներին հատուկ չվերթով տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոցը` առավել որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար»։
Ավելի վաղ Տիգրան Բալայանը հայտնել է, որ հանցագործը վնասազերծվել է ՀՀ վիրավոր քաղաքացու օժանդակությամբ: