16.07.2017 09:00

ՖԻԴԵ Գրան Պրի. Արոնյանը մրցաշարն ավարտել է հաղթանակով

ՖԻԴԵ Գրան Պրի. Արոնյանը մրցաշարն ավարտել է հաղթանակով

Շվեյցարիայի Ժնև քաղաքում ավարտվել է FIDE Grand Prix մրցաշարը:

Վերջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում էր ԱՄԷ-ն ներկայացնող Սալեհ Սալեմին: Պարտիան ավարտվել է 60-րդ քայլում՝ հայ շախմատիստի հաղթանակով: Արոնյանը մրցաշարում վաստակել է 4,5 միավորով և բաժանել է մրցաշարային աղյուսակի 10-ից 14-րդ հորիզոնականները:

Մրցաշարի հաղթող է ճանաչվել Թեյմուր Ռաջաբովը՝ վաստակելով 6 միավոր: