16.07.2017 09:45

«Ման. Յունայթեդ»-ում կարծում են, որ թիմի 3-րդ դարպասապահը Դե Խեայից ավելի ուժեղ կարող է դառնալ

«Ման. Յունայթեդ»-ում կարծում են, որ թիմի 3-րդ դարպասապահը Դե Խեայից ավելի ուժեղ կարող է դառնալ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ում անհանգստանում են, որ թիմի դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է տեղափոխվել «Ռեալ»: Այս մասին հաղորդում է The Independent-ը: 

Անգլիական ակումբում շատերն են կարծում, որ թիմի 3-րդ դարպասապահ Ժոել Պերեյրան ապագայում կարող է Դե Խեայից ավելի ուժեղ ֆուտբոլիստ դառնալ:

Սպասվում է, որ իսպանացու հեռանալու դեպքում Պորտուգալիայի հավաքականի 21-ամյա խաղացողը կարող է Սերխիո Ռոմերոյից հետո թիմի երկրորդ դարպասապահը դառնալ : 

Պերեյրան շվեյցարական «Քսամաքս» ակումբի սան է: 2012 թվականին նա տեղափոխվել է մանկունիանցիների ակադեմիա, իսկ նախորդ մրցաշրջանում ԱՊԼ-ում իր առաջին հանդիպումն է անցկացրել: