16.07.2017 10:15

Football Italia-ն հերքել է Բոնուչիի և Ալվեսի վիճաբանության մասին լուրերը

Football Italia-ն հերքել է Բոնուչիի և Ալվեսի վիճաբանության մասին լուրերը

Իտալական Football Italia-ն հերքել է «Յուվենթուս»-ի նախկին ֆուտբոլիստներ Դանի Ալվեսի և Լեոնարդո Բոնուչիի վիճաբանության մասին լուրերը:

Այսօր համացանցում հրապարկվել էր «ծեր սինյորա»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչի հարցազրույցը: Ֆուտբոլիստը պատմել էր, թե ինչպես են ակումբի երկու նախկին ֆուտբոլիստները վիճաբանության մեջ մտել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից առաջ: Այժմ լրատվամիջոցը տեղեկություն է տարածել, որ նման հարցազրույց երբեք չի եղել և այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում:

նախկինում տեղեկություն էր շրջանառվում նաև, որ իտալական ակումբի պաշտպան Լեոնարդո Բոնուչիի և հարձակվող Պաուլո Դիբալայի միջև նույնպես վեճ է տեղի ունեցել: Այդ լուրերը նույնպես հերքվել է անձամբ խաղացողների կողմից: