08.01.2013 22:14

Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհահատվածը բաց է

Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհահատվածը բաց է

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. 
Հունվարի 8-ին, ժամը 16.00-ի դրությամբ` Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհահատվածը բաց է։

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: