16.07.2017 10:47

Ռեալը Միլանից 90 միլիոն եվրո է պահանջել Մորատայի համար

Ռեալը Միլանից 90 միլիոն եվրո է պահանջել Մորատայի համար

Իտալական «Միլանը» միացել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատայի համար պայքարին, որի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և չինական «Տյանցզին Ցյուանցզյանը»:

Իտալական ակումբը սկսել է բանակցությունները 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, սակայն մադրիդցիները նրա համար պահանջել են նվազագույնը 90 միլիոն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանի» տրանսֆերային ցուցակում են Անդրե Բելոտին, Պյեր-Էմերիկ Օբամեյանգը և Նիկոլա Կալինիչը: