16.07.2017 11:01

Ջոն Թերին՝ «Աստոն Վիլայի» ավագ

Ջոն Թերին՝ «Աստոն Վիլայի» ավագ

«Աստոն Վիլայի» նորեկ Ջոն Թերին հաջորդ մրցաշրջանում կլինի անգլիական ակումբի ավագը, հայտնում է ակումբի կայքը:

Անգլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» նախկին պաշտպանն «Աստոն Վիլայի» ավագի թեւկապով առաջին անգամ խաղացել է «Շրուսբերիի» հետ հուլիսի 15-ին կայանալիք ընկերական խաղում եւ նշել է նորամուտը: «Աստոն Վիլան» հաղթել է 2:1 հաշվով:

Հիշեցնենք, որ 36-ամյա ֆուտբոլիստն այս ամռանն էր միացել «Աստոն Վիլային», որը հանդես է գալիս անգլիական Չեմպիոնշիփում: 1998-ից Ջոն Թերին խաղում էր «Չելսիում», որի հետ նրա պայմանագիրն ավարտվել էր հունիսի 30-ին: «Չելսիի» նախկին ավագը լոնդոնյան ակումբում անցկացրել 690 հանդիպում, դարձել 65 գոլի եւ 29 գոլային փոխանցման հեղինակ: Թերին լոնդոնցիների հետ դարձել է Անգլիայի հնգակի չեմպիոն, հնգակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող: