16.07.2017 11:35

Օչոան նոր թիմում տարօրինակ համար է ընտրել

Օչոան նոր թիմում տարօրինակ համար է ընտրել

 

Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Գիլերմո Օչոան ներկայացվել է որպես «Ստանդարդի» ֆուտբոլիստ:

32-ամյա ֆուտբոլիստը մեկ շաբաթ առաջ է «Մալագայից» տեղափոխվել բելգիական ակումբ: Նախորդ մրցաշրջանը նա վարձավճարով անցկացրել է «Գրանադայում»:

«Ստանդարդում» Գիլերմոն հանդես է գալու 8 համարի խաղաշապիկով: Այդ օրգինալ քայլը բացատրվում է նրանով, որ իսպաներենում 8 թիվը կարդացվում է «օչո», ինչը նմանվում է դարպասապահի ազգանվանը։