16.07.2017 19:32

Թենիսի արքան. Ֆեդերերը կարիերայում 8-րդ անգամ դարձավ «Ուիմբլդոն»-ի հաղթող (տեսանյութ)

Թենիսի արքան. Ֆեդերերը կարիերայում 8-րդ անգամ դարձավ «Ուիմբլդոն»-ի հաղթող (տեսանյութ)

 Մեծ Բրիտանիայում ավարտվեց թենիսի «Մեծ սաղավարտ»-ի այս տարվա երրորդ մրցաշարը՝ «Ուիմբլդոն»-ը, որի տղամարդկանց մրցապայքարի եզրափակչում Ռոջեր Ֆեդերերը ուժերն էր չափում Մարին Չիլիչի հետ:

Այս խաղում եզրափակչին հատուկ մրցակցություն չարձանագրվեց: Լեգենդար շվեյցարացին 1 ժամ 41 րոպե շարունակված խաղում հաղթեց 3 սեթում՝ ընդհանուր 3:6, 1:6, 4:6 հաշվով և իր կարիերայում 8-րդ անգամ դարձավ «Ուիմբլդոն»-ի հաղթող: Հարկ է նշել, որ ամբողջ մրցաշարի ընթացքում 35-ամյա թենիսիստը ոչ մի սեթ տանուլ չտվեց:

Ավելացնենք, որ այս մրցանակը Ֆեդերերի համար 19-րդն էր «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում, ինչը բացարձակ ռեկորդ է թենիսի պատմության մեջ: Շվեյցարացին «Ուիմբլդոն»-ում նվաճած տիտղոսների քանակով շրջանցեց նաև Փիտ Սամփրասին՝ սահմանելով նոր ռեկորդ:

Հիշենենք, որ «Ուիմբլդոն»-ի կանանց մրցաշարում հաղթել էր իսպանուհի Գարբինյե Մուգուրուսան, ով եզրափակչում պարտության էր մատնել Վինուս Ուիլյամսին: