17.07.2017 09:15

«Բավարիա»-ի հայտարարությունը՝ Ալեքսիս Սանչեսի վերաբերյալ

«Բավարիա»-ի հայտարարությունը՝ Ալեքսիս Սանչեսի վերաբերյալ

«Բավարիա»-ի տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ մյունխենյան ակումբը այլևս հետաքրքրված չէ «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսի ծառայություններով:

Ավելի վաղ չիլիացի ֆուտբոլիստը, պատասխանելով այն հարցին, թե որտեղ է շարունակելու իր կարիերան, ասել է, որ ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում: «Զինագործներ»-ը Պրեմիեր լիգայի 2016/17 մրցաշրջանի արդյունքներով զբաղեցրել են 5-րդ հորիզոնականը, ինչը հնարավորություն է տալիս մասնակցելու միայն Եվրոպա լիգային:

«Չգիտեմ, թե նա ինչ է ասել: «Բավարիա»-ն այլևս հետաքրքրված չէ նրանով»,- Ռումենիգեի խոսքերն է փոխանցում Bild-ը:

Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս անգլիական և գերմանական ԶԼՄ-ները բազմիցս հաղորդում էին, որ Ալեքսիսը կարիերան կշարունակի Գերմանիայի չեմպիոնի կազմում: